Քրիս Պֆայֆերի էքստրեմալ շոուն Երեւանում
Հոկտեմբերի 26-ի երեկոյան, Երեւանի Շահումյանի հրապարակում` Red Bull ընկերության կողմից կազմակերպված մոտոշոուի շրջանակներում, ելույթ ունեցավ սթանթրայդինգի քառակի չեմպիոն Քրիս Փֆայֆերը:
Քրիսը եւս մեկ անգամ ապացուցեց, որ մոտոցիկլի ղեկին ինքն իրեն զգում է` ինչպես ձուկը ջրում` ցուցադրելով մի քանի գլխապտույտ հնարքներ` վտանգի ենթարկելով իր առողջությունը: Բայց ամեն անգամ հանրաճանաչ մարզիկը հանգիստ էր ու, նույնիսկ, կատակում էր եւ քաջալերում հանդիսատեսներին:
Նվաճումները.
Աշխարհի չեմպիոն - 2003, 2007, 2008, 2009թթ.
Եվրոպայի չեմպիոն - 2004, 2006, 2007, 2008թթ.
StuntWars-ի հաղթող - 2006թ.
Erzberg Red Bull Harescramble մրցարշավի հաղթող - 1996, 1997, 2000, 2004թթ.
Տրիալի Գերմանիայի չեմպիոն - 1985թ.
No comments:
Post a Comment