
Շնորհիվ այս հավելվածի դուք կարող եք կայքերը դասավորել տարբեր խմբերի մեջ, այս հավելվածի շնորհիվ կարող եք նաև փոփոխել ֆոնի նկարը և այլ պարամետրեր: Այս հավելվածը Google-ում ավելացնելու համար կատարեք հետևյալ քայլերը`
- Այցելեք այստեղ
- Ներբեռնեք և տեղադրեք հավելվածը, եթե հավելվածը չի տեղադրվում ապա ներբեռնեք Google Chrome դիտարկչի վերջին տարբերակը:

Ահա և վերջ կայքեր ավելացնելու համր սեղմեք + նշանի վրա և լրացրեք տվյալները` կայքի անունը, հասցեն, և այլ տեղեկություններ:

Եթե ուզում եք փոխել կայքի տվյալները ապա մկնիկի սլաքը պահեք կայքի նկարի վրա և սեղմելով մկնիկի աջ կոճակը սեղմեք Edit , և կատարեք փոփոխությունները: Հավելվածի կարգավորումները բացելու համար սեղմեք դիտարկչի վերևի աջ մասի կայծակի վրա և սեղմեք options.

Այս հավելվածի ամենակարևոր հնարավորություններից մեկը` կայքերի վիճակագրական տվյալները տեսնելու հնարավորությունն է, վիճակագրության տվյալները տեսնելու համար մկնիկի աջ կոճակով սեղմեք հավելվածի հետևի ֆոնի վրա և սեղմեք Statistics`

Հավելվածը ջնջելու համար կայծակի վրա սեղմեք մկնիկի աջ կոճակը և սեղմեք Delete.