Monday, 20 August 2012

Եռաչափ տեսարան Մարս մոլորակից


Վերջերս NASA-ի կաղմից Մարս մոլորակ ուղարկած Curiosity ռոբոտը ուղարկել է Մարս մոլորակի վրա կատարած լուսանկարներ, որոնց օգնությամբ լուսանկարիչ Էնդրյու Բոդրոյը պատրաստել է 360 աստիճան պտտվող տեսարան, որի օգնությամբ ավելի պատկերավոր է տեսնել Մարս մոլորակի մակերևույթը: Կայքը բացելու համար սեղմեք այստեղ:

Տեսանյութ Curiosity ռոբոտի աշխատանքից մարս մոլորակի վրա:



Sunday, 12 August 2012

London 2012: 30-րդ ամառային օլիմպիական խախերը փակված են

Լոնդոնի Օլիմպիական ստադիոնում իջեցվեց օլիմպիական դրոշը, մարեց օլիմպիական կրակը: 30-րդ Օլիմպիական խաղերը դարձան պատմություն: 10502 մարզիկներ 16 օր պայքարեցին մեդալների 302 հավաքածուների համար: 
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը օլիմպիական դրոշը վերադարձրեց ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեին, որն այն փոխանցեց Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսին: 2016-ին ամառային Օլիմպիական խաղերն առաջին անգամ կանցկացվի Հարավային Ամեիկայում: Տեղի ունեցավ Ռիո-2016-ի շնորհանդեսը ֆուտբոլի արքա Պելեի մասնակցությամբ:
Այնուհետեւ ՄՕԿ-ի նախագահ Ժոկ Ռոգեն շնորհակալություն հայտնեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեին կրկնակի օլիմպիական չեմպիոն, լորդ Սեբաստիան Կոեի գլխավորությամբ, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքին եւ Խաղերը հայտարարեց փակված: 
Պաշտոնական մասին նախորդեց շքեղ ներկայացումն ու համերգը Ջորջ Մայքլի, Էնի Լենոքսի, Fatboy Slim-ի, Ջեսի ՋեյիKaiser Chiefs-իSpice Girls-ի, Muse-իQueen-ի կիթառահար Բրայան Մեյի, թմբկահար Ռոջեր Թեյլորի մասնակցությամբ: 

Նկարներ փակման արարողությունից: